«Nvak» ժամանակակից երաժշտական կրթական ծրագիրը, որը տարիներ առաջ Երեւանում մեկնարկեց ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի ջանքերով, այս տարի հավասար գործընկերության համաձայնագիր է կնքել համաշխարհային երկու երաժշտական հրատարակչական կազմակերպությունների հետ, որոնցից մեկը «ADA» ընկերությունն է, որը գործում է «Warner Music Group» -ի հովանու ներքո, մյուսը՝ «Warner Chappell Publishing»-ը։
«Nvak» հիմնադրամը հրատարակելու է ծրագրի մասնակիցների օրիգինալ ստեղծագործությունները եւ տարածման հնարավորություններ է գտնելու նրանց համար, ինչպես նաեւ, ամեն տարի Հայաստանի, Իսրայելի եւ Մալավիի լավագույն երգահաններից երկուսին կամ երեքին հնարավորություն է ընձեռելու աշխատանքային պայմանագիր կնքել վերոնշյալ հրատարակչությունների հետ։
«Իսկապես, շատ գեւորված եմ «ADA» եւ «Warner Music» ընկերությոեւնների հետ այս հմագործակցությունների համար: Ես ինձ բախտավոր եմ զգում, քանի որ վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացել եմ համախմբել երաժշտայկան ասպարեզում մարդկանց այնպիսի մի խումբ, որոնք դարձել են խորհրդատուներ: Քրեյգ Քալմանը, որն իմ լավ ընկերն է ու Atlantic Records-ի նախագահը, «Nvak»-ի կողքին եղել է հենց սկզբից: Նա օգնեց ինձ հասնել «Warner» ընկերություն եւ աջակցեց, որպեսզի պատմեմ իմ եւ «Nvak»-ի պատմությունը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ոգեւորությամբ նշեց Թամար Կապրելյանը:
0Comments