Երբեմն աստղերը դիմում են վիրաբույժների օգնությանը ոչ արտաքին տեսքը փոխելու եւ առավել գրավիչ դառնալու համար։ Հաճախ բժիշկների օգնությունն անհրաժեշտ է մարդու փրկության համար։ Cosmo.ru-ն ներկայացրել է հայտնիների, որոնք բարդ վիրահատությունների են ենթարկվել։
Սելենա Գոմես
Երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը մի քանի տարի շարունակ տառապել է վտանգավոր աուտոիմուն հիվանդությամբ՝ համակարգային կարմիր գայլախտ։ 2017թ.-ին Գոմեսի վիճակը կտրուկ վատացել է, եւ նրա երիկամները սկսել են դադարել գործել։ Գոմեսին փրկել է լավագույն ընկերուհին՝ Ֆրանսիա Ռայսան։ Նա Սելենային է տրամադրել երիկամներից մեկը։ Անկախ փոխպատվաստումից ու բարդություններից՝ այսօր երկուսն էլ իրենց հրաշալի են զգում։
Անջելինա Ջոլի
Դերասանուհին ռադիկալ միջոցների է դիմել՝ 2015թ.-ին կրկնակի պրոֆիլակտիկ մաստէկտոմիայի դիմելով քաղցկեղի զարգացման վտանգի պատճառով։ Բացի դրանից՝ Ջոլին ենթարկվել է նաեւ ձվարանների եւ ֆալոպյան փողերի հեռացման։ Թեեւ դերասանուհին այլեւս չի կարող երեխայի լույս աշխարհ բերել՝ նա չի հուսահատվում: «Ես այդ որոշումը կայացրել եմ, քանի որ հավատում եմ դրա ճշմարտացիությանը»,- հարցազրույցներում մեկում հայտարարել է Ջոլին։
Սերենա Ուիլյամս
Թենիսիստուհու կյանքը կարող էր ընդհատվել, եթե բժիշկները պատահականորեն նրա թոքում թրոմբ չհայտնաբերեին։ Մարզիկը վերականգնում է անցել ոտնաթաթի ծանր վնասվածքի պատճառով, երբ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիա են հայտնաբերել։ Ուիլյամսին շտապ վիրահատել են։ Այժմ թենիսիստն առողջ է։
Էմիլիա Քլարկ
«Գահերի խաղը» սերիալի աստղի մոտ գլխուղեղի առաջին անեւրիզման գրանցվել է 2011թ.-ին։ Դերասանուհին անսպասելիորեն կորցրել է գիտակցությունը լոգասենյակում, եւ շտապօգնություն է հրավիրել։ Բարդ վիրահատությունից հետո Էմիլիա Քլարկը նույնիսկ որոշ ժամանակ չի կարողացել խոսել։ Երկու տարի անց Քլարկը կրկին նեյրովիրաբույժների օգնություն է անհրաժեշտ եղել երկրորդ անեւրիզմայի պատճառով։
Լուսանկարները՝ Invision/AP, Instagram, Legion-Media, գրում է NEWS.am STYLE:
0Comments