Դերասանուհի Աննա Գրիգորյանը կիսվել է նոր լուսանկարներով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում Աննան սեւ շապիկ է կրում եւ վառ դիմահարդարմամբ է. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով, ընդգծված են աչքերը։ Դերասանուհին նուրբ վզնոց է կրում։ Աննան լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան։ «Յուրօրինակ գեղեցկություն»,- գրել է նրանցից մեկը։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էր Արցախում։ Աննան մուգ գույնի տոպ էր կրում, որը համադրել էր շագանակագույն տաբատի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ սպորտային կոշիկները։ Աննան արեւային ակնոց էր կրում, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ես խաղաղ եմ իմ լեռների պես»։ Կադրում երեւում է գեղեցիկ բնությունը։
0Comments