Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ որոշ ժամանակով չի զբաղվելու երաժշտական գործունեությամբ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա գրել է իր Ինսթագրամում։
Նրա խոսքով, վերջին ալբոմին նվիրված շրջագայությունը նրան երջանիկ չի դարձրել։ Նա խոստովանել է, որ չի կարողացել շրջագայության վերջում հիշարժան համերգ կազմակերպել և երկրպագուներին տալ անհրաժեշտ էմոցիաներ։
«Ես փնտրտուքի մեջ էի։ Այժմ ես ուշադրություն եմ դարձնում որոշ խորքային խնդիրների վրա, որոնք ունեն մեզանից շատերը, այդպես ես չեմ ամաչի, կպահպանեմ ամուսնությունս և կդառնամ այն հայրը, որն ուզում եմ լինել»,- հայտարարել է Բիբերը։
Նա գրել է, որ իր ընտանիքն ու առողջությունն ունեն առաջնային նշանակություն, նաև խոստացել է երկրպագուներին վերադառնալ իր գործունեությանը։
0Comments