Հայ հայտնի երգիչ Վաչե Ամարյանը երկրորդ անգամ հայր է դարձել։ Ընտանիքի համալրման մասին երգիչը հայտնել է Instagram-յան էջում արված գրառմամբ։
«Անակնկալ։ Ծնվեց երկրորդ տղես։ 24.07.2019։ Փառք Աստծուն։ Իմ կյանքի իմաստին՝ Աննային շնորհակալություն։ Անունը Սերյոժկա դրեցինք՝ իմ ու Աննայի քավորի անվան պատվին»,- գրել է երգիչը։
Հետեւորդները, այդ թվում մի խումբ հայտնիներ շնորհավորել են զույգին։ «Շնորհավոր, Վաչ ջան։ Աչքներդ լույս, առողջ ու անհոգ բալիկ մեծանա»,- գրել է Հռիփսիմե Հակոբյանը։ Երգչուհի Սոնան եւս միացել է շնորհավորանքներին։ «Թանկագինս, ձեր ողջ հրաշալի ընտանիքին շնորհավորում եմ որդու ծնվելու կապակցությամբ։ Թող առողջ ու երջանիկ մեծանա»,- նշել է նա։
2017թ.-ին ծնվել էր զույգի առաջին որդին։ Զույգը նրան տվել էր Ալեքս անունը։ «Կյանքիս ամենաերջանիկ օրն է այսօր՝ 16.01.2017։ Դարձա պապա։ Թագավորս ծնվեց վերջապես։ Շնորհակալ եմ Աստծուն եւ իմ կնոջը՝ Աննային, Ալեքսիս համար»,- սոցիալական ցանցում գրել էր երջանիկ հայրիկը, գրում է style.news.am:
0Comments