Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին լրջորեն փոխել է իր կենսակերպը` հանուն կնոջ՝ Մեգան Մարքլի: Այս մասին գրում է The Sun -ը:
Արքայազնը սկսել է առավել քիչ ալկոհոլ օգտագործել. շատերը նկատել են, որ Հարին վերջին թագավորական ընդունելություններից մեկի ժամանակ նախընտրել է խմել միայն հանքային ջուր: Սա բավականին լուրջ ձեռքբերում է կրտսեր արքայազնի համար, քանի որ դեռահաս տարիքում նա սիրել է խմիչք օգտագործել:
Բացի այդ, արքայազն Հարին փորձում է առողջ սնվել: Լրատվամիջոցները նշում են, որ նա աշխատում է հնարավորինս քիչ միս ուտել և նախապատվությունն ավելի շատ տալիս է բանջարեղենին ու մրգերին, քանի որ նրա կինը` Մեգան Մարքլը, կենդանիների իրավունքների պաշտպան է:
Արքայազն Հարին հանուն կնոջ փոխել է կենսակերպը
Շատերը նկատել են, որ Հարին վերջին թագավորական ընդունելություններից մեկի ժամանակ նախընտրել է խմել միայն հանքային ջուր
0Comments