Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ տաբատ է կրում ու նույն գույնի տոպ։ Մարիամը դրանք համադրել է «զինվորական» վերնազգեստի եւ սեւ գլխարկի հետ։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները գնահատել են այն եւ բազմաթիվ հաճոյախոսություններ արել Մարիամին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին պատկերված էր լույսերի ֆոնին։ Նա սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր աքսեսուարների հետ՝ ժամացույց, թեւնոցներ եւ խոշոր ականջօղեր։ Դիմահարդարումն ընդգծել էր դերասանուհու գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարը՝ բազմաթիվ հաճոյախոսություններ անելով դերասանուհուն։ «Տարբերվող ու գեղեցիկ»,- նշել էր նրանցից մեկը, գրում է NEWS.am STYLE
0Comments