Անաստասիա Վոլոչկովան ամառային արձակուրդներն անց է կացնում Հունաստանում։ Սակայն, նույնիսկ հանգստի ժամանակ բալետի պարուհին չի մոռանում հետեւել կազմվածքին եւ խիստ դիետա է պահպանում։ Այն մասին, թե ինչպես է նա սնվում հանսգտի ժամանակ, Վոլոչկովան կիսվել է Instagram-ի իր հետեւորդների հետ։
«Կարծես, ես եկել եմ ինձ համար իդեալական կազմվածքի։ Թե շատ սլացիկ է։ Ծանրաբեռնվածությունը շատ էր եւ համարյա ոչինչ չեմ ուտում։ Պատկերացնում եք երեկ առավոտյան կերել եմ 4 հում լորի ձու, ցերեկը՝ մեկ տնական հավի եւ երկրորդը՝ քնից առաջ․․․ Ինձ բավարարել է պոզիտիվ էներգիան եւ սերը», - պարծեցել է նա։
Վոլոչկովան հեռուստաընկերությունում աշխատողներին մեղադրել է իրեն վատ ռակուրսից ներկայացնելու մեջ, այդ իսկ պատճառով բոլորը կարծում են, որ նա գեր է։ «Ես երբեք չեմ եղել գեր։ Սակայն հեռուստացույցով ինձ այնպես են ցույց տալիս, ասես գեր լինեմ», - բողոքել է աստղը։
Անաստասիայի խոսքերով շատերն անձնական շփման ժամանակ ասում են, որ իրական կյանքում նա միամգամայն այլ է։ «Ավելի լավ է այսպես, քան այլ կերպ», - եզրափակել է նա։
0Comments