Գնացք...
Եթե դուք արդեն օգտվել եք Երեւան-Բաթումի գնացքից, ցավակցում ենք։ Չնայած եթե հաճելի ընկերակցություն եք ունեցել ու թեթեւ ուղեբեռով եք եղել, հնարավոր է, որ ճամփորդությունն անհուսալիորեն ձախողված չլիներ։
Իսկ առհասարակ գնացքով ճամփորդությունը դժվար թե հնարավոր լինի ճամփորդության ամենապոպուլյար միջոցն անվանել։ Գնացքն այնքան արագ չէ, որքան օդանավը, այնքան ռոմանտիկ չէ, որքան զբոսաշրջային նավերը, եւ այնքան հարմարավետ չէ, որքան ավտոմեքենան։
Սակայն աշխարհում կան երկաթուղային երթուղիներ, որոնցովճամփորդելու մասին երազում է յուրաքանչյուր ճանապարհորդ։
Rocky Mountaineer
Rocky Mountaineer-ը հայտնվել է Կանադայում 1990-ին ու այս ընթացքում դարձել երկաթուղային ուղեւորություններ իրականացնող ամենահաջողակ ընկերությունը։ Ուղեւորության ժամանակ, որը յոթ օր է տեւում, զբոսաշրջիկները ստանում են հրաշալի նախաճաշներ ու ճաշեր վագոն- ռեստորանում, նաեւ շքեղ տպավորություններ՝ կանադական լեռների բնապատկերներից։
Glacier Express
Այս երթուղին ստեղծողները հպարտորեն հայտնում են, որ Glacier Express–ը աշխարհի ամենադանդաղ էքսպրեսն է։ Եվ իրոք, արագությունն այս դեպքում անտեղի է։ Այս հարմարավետ գնացքի երթուղին՝ համայնապատկերային պատուհաններով, անցնում է լեռնային Շվեյցարիայի ամենագեղեցիկ վայրերով։ Իր ճանապարհին գնացքն անցնում է 291 կամուրջներով ու 91 թունելով։
Hiram Bingham Orient Express
Այս բացառիկ ճամփորդությունը դուք ամբողջ կյանքւոմ կհիշեք։ Կազմն ունի երկու վագոն- ռեստորան, վագոն- բար ու վագոն խոհանոց։ Բայց հավանաբար դուք դրանց մասին չեք էլ հիշի, քանի որ շրջակա բնապատկերները թույլ չեն տա ձեզ նույնիսկ մեկ րոպեով կտրվել պատուհանից։ Երթուղին սկսվում է ինկերի սրբազան հարթավայրից, շարունակվում դեպի մեծաշուք Անդեր ու ավարտվում Մաչու-Պիկչուում՝ հին ինկերի խորհրդավոր մայրաքաղաքում։
Royal Scotsman
Շոտլանդիան բավականին հազվադեպ է հիշատակվում մեր մոլորակի ամենագեղեցիկ վայրերի ցանկում, բայց շատ իզուր։ Royal Scotsman գնացքով երկաթգծային էքսկուրսիան ծանոթացնում է ձեզ այդ հին երկրամասի գեղեցկությանը։ Երթուղին անցնում է շոտլանդական լեռներով, գեղատեսիլ սարերի ու լճերի կողքով։ Կանգառների ժամանակ ուղեւորները կարողանում են այցելել պատմական ամրոցներ, իմանալ հանրահայտ վիսկիի արտադրության գաղտնիքները ու նույնիսկ մասնակցել հրաձգության մարզական մրցույթների։
Talyllyn Railway
Այս երկաթգծային ճանապարհը հանրահայտ է հենց միայն նրանով, որ առաջին նեղ երկաթծային ուղին է Բրիտանիայում, որը պաշտոնապես ուղեւորափոխադրման թույլատվություն է ստացել 1865-ին։ Երթուղին սկսվում է Տիուին ծովափնյա քաղաքից, անցնում գեղեցիկ լեռներով ու ավարտվում «Աբերգինոլուին» կայանում։ Երթուղին ձգվում է ընդամենը 12 կիլոմետր, այնպես որ այն ընտանիքի հետ միասին հանգստյան օրեր անցկացնելու հրաշալի միջոց է։
Տրանսսիբ
Տրանսսիբիրյան երկաթգծային ուղին աշխարհի ամենաերկար երկաթգծային ճանապարհն է։ Ինքնուրույն ճանապարհորդողները, որոնք չեն վախենում վտանգներից ու անհարամարություններից, կարող են սովորական տոմս գնել ո ւ գնացքով անցնել ամբողջ Եվրասիայով։ Իսկ եթե դուք գնահատում եք անվանգությունն ու հարմարավետությունը՝ ապա ճիշտ կանեք դիմեք Տրանսսիբով երթուղիներ կազմակերպող բազմաթիվ ընկերություններից մեկին ու վայելեք ճամփորդությունը Բայկալով, Մեծ Չինական պատի, մոնղոլական քոչվոր ավանների ու Պեկինի արգելված քաղաքի մոտով։
Rovos Rail
Այս հարմարավետ գնացքը ստեղծվել է Վիկտորիա թագուհու հին գնացքի նմանությամբ, սակայն ունի բոլոր ժամանակակից հարմարությունները։ Շարժման ոչ մեծ արագությունը թույլ է տալիս հիանալ հեքիաթային բնապատկերներով ամբողջ երթուղու ընթացքում, որն անցնում է ՀԱՀ հարավային գեղատեսիլ ափով։ Հրաշալի հնարավորություն է ընկղմվել 30-ականների երկաթուղային ճամփորդությունների մթնոլորտի մեջ ու տեսնել եղնիկներ, ընձուղտներ ու ցլեր, որոնք արածում են Կրյուգեր ազգային պարկում։
0Comments