Սա բեռնաթափման օրերի տարբերակներից մեկն է: Սննդակարգը թույլ կտա ազատվել հանգստյան օրերին կուտակված կալորիաների ավելցուկից եւ բարելավել ինքնազգացողությունը: Մրգաբանջարեղենային սննդակարգերը թեթեւության եւ ճկունության զգացողություն են տալիս, սակայն խորհուրդ չի տրվում երկար հետեւել դրանց, որովհետեւ նման սննդակարգում բացակայում են շատ անհրաժեշտ սննդանյութեր:
Օրվա ընթացքում հնարավոր է սիրելի բանջարեղեն եւ մրգեր ուտել ցանկացած տեսքով, սակայն պատրաստելիս չի կարելի դրանց ոչ կարագ, ոչ սոուս, ոչ համեմունքներ հավելել: Թույլատրվում է ճաշացանկում ներառել չրեր եւ հյութեր, որոնք մեկ երրորդ չափով ջրով են բացված: Եթե շաբաթը 1-2 անգամ նման սննդակարգի հետեւեք, մեկ ամսում հնարավոր է 3-5 կգ-ով նիհարել:
0Comments