Սեքսի համար իդեալական օրն ու ժամը

Մանրամասներ
Սեքս զույք

Պարզվում է՝ շաբաթ օրը կատարյալ օր է սեքսի համար: Համաշխարհային նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շաբաթ երեկոյան ժամը 22:09-ն այն իդեալական ժամանակն է, երբ մարդիկ, ամենայն հավանականությամբ, սեքսով են զբաղվում: Pour Moi-ն հարցում է անցկացրել ամբողջ աշխարհի 2000 սեքսուալ ակտիվ չափահասների շրջանում ՝ պարզելու մարդկության ցանկասեր սովորությունների մասին, գրում է NYP-ը։

Հարցվածների զգալի մասը (43%) նշել է, որ շաբաթ օրը սեռական հաճույքի համար իրենց ամենասիրած օրն է։ Երկրորդ տեղում ուրբաթն է, որը նշել են հարցվածների 22%-ը․ դրան հաջորդում են կիրակին եւ հինգշաբթին՝ համապատասխանաբար 10%-ով եւ 6%-ով:

Թերեւս զարմանալի չէ, որ շաբաթվա առաջին օրերը պակաս գրավիչ էին: Երկուշաբթին շաբաթվա ամենաքիչ նախընտրելի օրն էր սեքսի համար, հարցվածների միայն 2%-ն է այն նշել որպես իրենց նախընտրած օր:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ուշ գիշերային ժամերը սեքսի համար ամենահայտնի ժամերն են, իսկ երեկոյան ժամը 22:09-ը՝ սեռական առումով ամենաակտիվ ժամը:

Սեքսով զբաղվելու ամենապասիվ ժամանակը եղել է աշխատանքային օրվա կեսօրը:

Երկուշաբթի ժամը 13:02-ը համարվում է շաբաթվա ամենապակաս սեքսուալ պահը:

Բացի այդ, փորձագետները վերլուծել են, թե որքան հաճախ են մարդիկ սեքսով զբաղվում, եւ հարցվածների գրեթե կեսը (48%) ասել է, որ դա անում է շաբաթը մեկ անգամ: Մարդկանց ավելի փոքր տոկոսն է ավելի հաճախ սեքսով զբաղվել, ընդ որում հարցվածների 19%-ը սեքսով է զբաղվում շաբաթական երկու անգամ, 13%-ը՝ շաբաթական երեք անգամ եւ 7%-ը՝ չորս անգամ։ Մասնակիցների միայն 1%-ն է հայտնել, որ ամեն օր սեռական հարաբերություն է ունեցել: