Սելֆիների ազդեցությունը մարդկանց վրա

Մարդիկ շատ հաճախ սելֆիներ են հրապարակում, որպեսզի բարձրացնեն իրենց տրամադրությունը կամ այլոց հետ մրցակցության մեջ մտնեն

1

Սելֆիները սոցցանցերի անբաժանելի մասն են դարձել: Թվում է, որ դա անմեղ զվարճանք է, սակայն գիտնականները հետազոտություններ են անցկացնում՝ փորձելով պարզել՝ 

արդյո՞ք չափից դուրս շատ սելֆիներ հրապարակելը չի խոսում հոգեբանական խնդիրների մասին:

Քլիվլենդի համալսարանի գիտաշխատող Սքոթ Բեանի խոսքով՝ մարդիկ շատ հաճախ սելֆիներ են հրապարակում, որպեսզի բարձրացնեն իրենց տրամադրությունը կամ այլոց հետ մրցակցության մեջ մտնեն:

«Մարդիկ փորձում են իրենց սնուցել դրական լիցքերով, բայց կա նաեւ մրցակցության գործոնը:

 Մենք տեսնում ենք սոցցանցերում այլ մարդկանց ցուցադրած լավ կյանքը փորձում կրկնօրինակել՝ տպավորություն ստեղծելով, թե մենք էլ ենք այդ լավ կյանքով ապրում եւ հրապարակելով մեր լավագույն նկարներ»,- նշել է նա:

բգռվեդոք

Սքոթ Բեանի հայտնել է,  որ  սեփական  անձի  վրա  չափից  դուրս  կենտրոնացումը կարող է վատ զգացողություններ առաջացնել: 

«Երբ ինքնակենտրոնացումը հասնում է իր գագաթնակետին, մարդն սկսում է մտածել, որ իր հետ մի բան այն չէ, եւ 

առաջանում է մտահոգություն, տրամադրության անկում»,-ասել է նա:

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սելֆիները, որոնք արվում են մոտ հեռավորությունից, շատ մարդկանց 

դրդում են պլաստիկ միջամտությունների դիմել, միայն նրա համար, որպեսզի լուսանկարներում լավ տեսք ունենան:

Սքոթ Բեանը «առողջ կյանք» վարելու համար  խորհուրդ է տալիս ինքնակառավարել ինքներս մեզ, սակայն սա չի նշանակում, թե պետք է ընդհանրապես դադարենք սելֆիներ հրապարակել:

ռբվֆդսա