Սելֆիները սոցցանցերի անբաժանելի մասն են դարձել: Թվում է, որ դա անմեղ զվարճանք է, սակայն գիտնականները հետազոտություններ են անցկացնում՝ փորձելով պարզել՝
արդյո՞ք չափից դուրս շատ սելֆիներ հրապարակելը չի խոսում հոգեբանական խնդիրների մասին:
Քլիվլենդի համալսարանի գիտաշխատող Սքոթ Բեանի խոսքով՝ մարդիկ շատ հաճախ սելֆիներ են հրապարակում, որպեսզի բարձրացնեն իրենց տրամադրությունը կամ այլոց հետ մրցակցության մեջ մտնեն:
«Մարդիկ փորձում են իրենց սնուցել դրական լիցքերով, բայց կա նաեւ մրցակցության գործոնը:
Մենք տեսնում ենք սոցցանցերում այլ մարդկանց ցուցադրած լավ կյանքը փորձում կրկնօրինակել՝ տպավորություն ստեղծելով, թե մենք էլ ենք այդ լավ կյանքով ապրում եւ հրապարակելով մեր լավագույն նկարներ»,- նշել է նա:
Սքոթ Բեանի հայտնել է, որ սեփական անձի վրա չափից դուրս կենտրոնացումը կարող է վատ զգացողություններ առաջացնել:
«Երբ ինքնակենտրոնացումը հասնում է իր գագաթնակետին, մարդն սկսում է մտածել, որ իր հետ մի բան այն չէ, եւ
առաջանում է մտահոգություն, տրամադրության անկում»,-ասել է նա:
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սելֆիները, որոնք արվում են մոտ հեռավորությունից, շատ մարդկանց
դրդում են պլաստիկ միջամտությունների դիմել, միայն նրա համար, որպեսզի լուսանկարներում լավ տեսք ունենան:
Սքոթ Բեանը «առողջ կյանք» վարելու համար խորհուրդ է տալիս ինքնակառավարել ինքներս մեզ, սակայն սա չի նշանակում, թե պետք է ընդհանրապես դադարենք սելֆիներ հրապարակել:
0Comments