Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․
«Ռուսաստանյան վստահելի աղբյուրներիս համաձայն՝ Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը: Սպասվում է, որ արդեն այս ամիս պետք է կայանա դրա շուրջ առաջին հանդիպումը:
Իսկ դա փաստացի պատային իրավիճակ է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ Ռուսաստանի հետ հնարավոր է համագործակցել բացառապես մեծ՝ կոնվենցիոնալ հազորութուններով նախագծի շուրջ:
Այժմ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ որոշում ունի մոդուլային ռեակտորի կառուցման վերաբերյալ, ինչը ավանդաբար կապվում է Վաշինգտոնի կողմից արվող առաջարկների հետ:
Հաշվի առնելով այն, որ այս պահին աշխարհում միայն երկու երկիր՝ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մոդուլայն ռեակտորների շահագործման փորձ, ինչպես նաև չմոռանալով հայ-ռուսական միջուկային համագործակցության կայացած ավանդույթների մասին, կարող ենք փաստել, որ Երևանն այլևս չունի որևէ ռացիոնալ փաստարկ ռուսական առաջարկը մերժելու համար»:
0Comments