Վրացական ընդդիմության կողմնակիցները երկուշաբթի երեկոյան հերթական հանրահավաքն են անցկացնում երկրի խորհրդարանի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հանրահավաքի մասնակիցներն ունեն տարբեր վտանգավոր առարկաներ։
«Կոչ ենք անում դադարեցնել անօրինական գործողությունները և դուրս չգալ օրենքի սահմաններից»,- հայտարարել է երկրի ՆԳՆ-ն:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է ընդդիմության հետ բանակցություններ վարելու հնարավորությունը՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ։
0Comments