Եվրախորհրդի նոր ղեկավարը նշել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները

Մանրամասներ
եմ

Եվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիո Կոշտան Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու գործընթացում արագ առաջընթաց է խոստացել։

Առնվազն երկու ուղղությամբ բանակցությունները կսկսվեն 2025 թվականի առաջին կեսին, հայտարարել է Կոստան ԵՄ նոր ղեկավարության Կիև կատարած այցի ժամանակ։

«Մենք ձեզ հետ կլինենք ապագայում, և դրանք սոսկ խոսքեր չեն։ Մենք կշարունակենք հումանիտար, տնտեսական, ռազմական և էներգետիկ օգնություն տրամադրել»,- ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ հայտարարել է Կոշտան:

Ըստ Կոշտայի՝ ԵՄ-ին Ուկրաինայի աստիճանական քաղաքական և տնտեսական ինտեգրման օրինակ կծառայի արտերկրում ուկրաինացի օգտատերերի համար մատչելի ռոումինգի ներդրումը։

Պորտուգալիայի կառավարության նախկին ղեկավարը խոստացել է նաև մինչև տարեվերջ 4,2 միլիարդեվրո հատկացնել Ուկրաինայի բյուջեին աջակցելու համար։ Բացի այդ, 2025 թվականից ԵՄ-ն Կիևին կտրամադրի ամսական 1,5 միլիարդ եվրո։ «Մենք այդ միջոցները ստանում ենք ռուսական սառեցված ակտիվների օգտագործումից, և դրանք կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով»,-ընդգծել է Կոշտան։

Եվրախորհրդի նոր նախագահը միաժամանակ ուկրաինացիներին հավաստիացրել է Ռուսաստանի տնտեսության վրա Բրյուսելի ճնշումների ավելացման և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթի ընդունման ուղղությամբ շարունակական աշխատանքի մեջ: Կոշտան ընդգծել է, որ Մոսկվայի վրա հետագա պատժամիջոցների ճնշման նպատակն է թուլացնել Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու Ռուսաստանի կարողությունը։