ԵՄ մի քանի երկրներ այսօր Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Զելենսկու հետ

Մանրամասներ
զելենսկի

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և մի շարք այլ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը Ուկրաինայի թեմայով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, նախատեսված է չորեքշաբթի երեկոյան Բրյուսելում, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Վոլֆգանգ Բյուխները, գրում է Ria Novosti-ն։

«ԵՄ մի քանի երկրներ այսօր Բրյուսելում հանդիպում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Զելենսկու հետ: Դա ճիշտ է: Նաև այսօր, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հրավերով, տեղի կունենա ՆԱՏՕ-ի մի քանի երկրների ոչ պաշտոնական հանդիպում, որին դաշնային Կանցլեր Շոլցը կմասնակցի»,- ասել է Բյուխները լրագրողներին երկրի կաբինետի ճեպազրույցի ժամանակ։

Այսօր երեկոյան հանդիպմանը քննարկվելու է Ուկրաինային հետագա աջակցությունը, հավելել է վերջինս։