Սիրիայի հարցով ԵՄ ներկայացուցիչն արդեն այցելել է Դամասկոս Սիրիայի նոր իշխանությունների հետ շփումների համար։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Մեր ներկայացուցիչը, որն աշխատում է Բեյրութից, արդեն այցելել է Դամասկոս նոր իշխանությունների հետ կապ հաստատելու համար», – ասել է նա Եվրամիության ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո։
0Comments