Անվստահություն Շոլցին. Գերմանիայում քվեարկել են կառավարությունը ցրելու օգտին. կլինեն արտահերթ ընտրություններ

Մանրամասներ
գերմանիա

Գերմանիայում քվեարկել են կառավարությունը ցրելու օգտին, իսկ երկրում արտահերթ ընտրություններ են անցկացվելու, հայտնել է գերմանական Bild պարբերականը:

Կառավարության վստահության հարցով քվեարկությանը մասնակցել է Բունդեսթագի 733 պատգամավոր։ Մինչ քվեարկության մեկնարկը կանցլեր Օլաֆ Շոլցը և խորհրդարանական կուսակցությունների առաջնորդները միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել։

Մասնավորապես, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը հայտարարել է, որ «լուսացույցների կոալիցիայի» կառավարումից հետո գերմանացիները «պետք է ևս մի քանի տասնամյակ կրեն վնասի հիմնական բեռը»։

Արդյունքում 394 պատգամավոր (պահանջվում էր առնվազն 367 ձայն) քվեարկել է կառավարությունը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու օգտին, որոնք , ըստ ամենայնի, կանցկացվեն հաջորդ տարվա փետրվարի 23-ին։

Համապատասխան որոշումը երեք շաբաթվա ընթացքում պետք է հաստատի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Նա կարող էր նաև հրաժարվել այս քայլից՝ թողնելով Շոլցին երկիրը ղեկավարելու փոքրամասնության կառավարությունում, սակայն նման արդյունքը, ըստ քաղաքական վերլուծաբանների, քիչ հավանական է:

Գերմանիայի կանցլերները վստահության հարցը պատմության ընթացքում բարձրացվել է 5 անգամ։ Օրինակ՝ 1972 թվականին Վիլի Բրանդտը օգտագործել է այս գործիքը նոր ընտրություններ նշանակելու համար, որից հետո նրա կուսակցությունը հասել է ռեկորդային արդյունքների։ 2005 թվականին Գերհարդ Շրյոդերը ևս նախաձեռնեց ընտրություններ, որոնք հանգեցրին իշխանափոխության՝ հօգուտ Անգելա Մերկելի։