Պատրաստ ենք աջակցել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

Մանրամասներ
եմ

Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քեյթ Ֆիրոնը կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստում։

Նա հավելել է, որ ուշադիր հետևում են այս ուղղությամբ բոլոր գործընթացներին։

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Տեղեկացնում եմ ձեզ, որ կողմերի խնդրանքով մենք նույնպես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այս հարցում»,- ասել է նա։