Եվրամիությունը նավթ ներմուծողներին հանձնարարել Է առք-վաճառքի պայմանագրում կետ ամրագրել, որով արտահանողը հաստատելու Է, որ նավթը ռուսական բաղադրիչներ չի պարունակում: Այդ մասին ասվում Է ԵՄ-ի փաստաթղթում:
Հակառակ դեպքում արտահանողը պայմանագրային պատասխանատվություն կկրի ցանկացած ոչ հավաստի հայտարարությունների համար, նախազգուշացրել են եվրոպացի պաշտոնյաները: Եվրամիությունը ծովային ճանապարհով մատակարարվող ռուսաստանյան նավթի ներմուծումը կարգելի 2022 թվականի դեկտեմբերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
0Comments