Օրբանը հայտնել է, թե ինչու Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

Մանրամասներ
Օրբան

Ուկրաինան չի դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ ԵՄ-ն դրա համար գումար չունի, նա արդեն պարտվել է հակամարտությունում և առանց ԱՄՆ-ի չի կարողանա ֆինանսավորել Ուկրաինայի գործունեությունը և վերականգնումը, և Կիևը բանակցում է նախկինում ստացած վարկերը չվերադարձնելու շուրջ, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Մենք պետք է պատրաստվենք այն բանին, որ Ուկրաինան չի դառնա ոչ ԵՄ-ի, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ մենք՝ եվրոպացիներս, դրա համար բավականաչափ գումար չունենք, եթե բախտը բերի, Ուկրաինան կվերադառնա բուֆերային պետության դիրքին անվտանգության միջազգային երաշխիքներով, որոնք ամրագրվելու են Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնագրով, միգուցե մենք՝ Եվրոպան, կարող ենք մասնակցել դրան»,- ասել է Օրբանը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պարտվել է ներկա հակամարտությունում։