Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի նոր կառավարությունը: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, խորհրդարանականները, ինչպես և ակնկալվում էր, նոր կանցլերի պաշտոնում ընտրել են սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին:
Շոլցը ստացել է պատգամավորների 395 ձայն: Այժմ նա կուղևորվի նախագահական պալատ. Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պետք է նոր կանցլերի նշանակի, ինչից հետո նա կվերադառնա խորհրդարան, որտեղ էլ տեղի կունենա երդմնակալության արարողությունը:
Նոր կառավարությունը կփոխարինի Անգելա Մերկելի կառավարությանը, նա 4 անգամ առաջնորդել է իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը՝ հաղթանակ տանելով ընտրություններում: Մերկելը կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի 15 օր: Հելմուտ Կոլին շրջանցելու համար նրան 12 օր չի հերիքել: Այդ դեպքում նա կդառնար երկրորդ ամենաերկար պաշտոնավարած կանցլերը Օտտո ֆոն Բիսմարկից հետո:
Ո՞վ է Գերմանիայի նոր կանցլերը
Մանրամասներ
0Comments