Սունակը հայտնել է, որ կհեռանա վարչապետի պաշտոնից

Մանրամասներ
Սունակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ընդունել է նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրություններում իր Պահպանողական կուսակցության պարտությունը։

«Լեյբորիստական կուսակցությունը հաղթեց այս համընդհանուր ընտրություններում, և ես զանգեցի Քիր Սթարմերին՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ»,- բրիտանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքը։

Սունակը հավելել է, որ մեկնում է Լոնդոն, որտեղ մանրամասն կհայտնի ընտրությունների արդյունքների մասին և որից հետո կլքի վարչապետի պաշտոնը։