Ուկրաինան իրավունք չունի օգտագործել Գերմանիայից ստացված զենքերը ռուսական տարածքի վրա հարձակվելու համար. Շոլց

Մանրամասներ

Ուկրաինան իրավունք չունի օգտագործելու Գերմանիայից ստացված զենքը՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Շոլցը նշել է, որ օգնությունն անհրաժեշտ է, սակայն պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև պատերազմ չսկսվի։

Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ Ուկրաինան ունի սեփական զենք՝ Ռուսաստանի տարածքում օգտագործելու համար։