Ուկրաինան հեռահար հրթիռներ է օգտագործել Ռուսաստանի դեմ

Մանրամասներ

Ուկրաինան արդեն սկսել է օգտագործել Մեծ Բրիտանիայի կողմից փոխանցված Storm Shadow հեռահար հրթիռները՝ հարվածելով ռուսական ռազմական օբյեկտներին, հայտնում է CNN-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Նշենք, որ Storm Shadow-ն հեռահար թեևավոր հրթիռ է, որը համատեղ մշակվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից, և որը, սովորաբար, օդից է արձակվում:

Կրակելու հեռահարությունն ավելի քան 250 կմ է։