Ռուսական ավիաբազայում, որտեղ պայթյուններ են լսվել, եղել է առնվազն 12 ռազմական ինքնաթիռ

Մանրամասներ
ա

Ղրիմի Գվարդեյսկոյե գյուղի մոտ գտնվող ռուսական ավիաբազայում, որի տարածքում, ըստ ռուսական լրատվամիջոցների, այսօր պայթյուններ են լսվել, եղել է առնվազն 12 ռազմական ինքնաթիռ։ Այս մասին Twitter-ում գրել է Bellingcat-ի հետաքննող Խրիստո Գրոզևը։ Խոսքը Սու-24 ռմբակոծիչների եւ Սու-25 գրոհային ինքնաթիռների մասին է։

«Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են այսօր Ղրիմի ավիաբազայում նոր հրդեհի մասին, այս անգամ Գվարդեյսկոյե ռազմական օդանավակայանում, որը ներառում էր 12 SU-24M և 12 SU-25SM ինքնաթիռ և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մաս էր կազմում», գրել է Գրոզևը: