Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար որևէ պատճառ չկա, դրանք կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերին: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը, հայտարարել է փոխվարչապետ Ալի Ահմեդովը:
Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր անցկացման մասին լուրերը մամուլում է հայտնվել երկուշաբթի օրվանից: Նման նյութերի հրապարակման պատճառ է դարձել հուլիսի 9-ին նշանակված խորհրդարանի արտահերթ նիստը:
Նախորդ ընտրություններն անցկացվել էին 2015 թվականին, պատգամավորների լիազորությունների ժամկետը 5 տարի է:
«Ինչի՞ համար են նման նյութեր գրվում: Արտահերթ ընտրությունների համար պատճառ չկա: Սահմանադրության համաձայն՝ ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ նոյեմբերին»,- ասել է նա:
0Comments