Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց. Կարո Փայլան

Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված գրառում է կատարել։

«Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,- գրել է նա։