Իրանն ակտիվացրել է դիվանագիտական ​​շփումները Երևանի և Բաքվի հետ. Բաղայի

Մանրամասներ
Էսմայիլ Բաղայի

Իրանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Mehr-ը։

Նրա խոսքով, կովկասյան տարածաշրջանի եւ նրա բոլոր հարեւանների անվտանգությունը շատ կարեւոր է Իրանի համար, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի։

«Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ, կա դիվանագիտական ​​փոխանակում, որը վերջին օրերին ակտիվացել է »,- ասել է Բաղային։

Ըստ նրա, Իրանը, ինչպես նախկինում հայտարարել էր, պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ նպաստելով երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը։