Աղետը մեր աչքի առաջ, կարելի է ասել, ուղիղ եթերում է կատարվում։ Հնագույն Դամասկոսն ընկավ, հանձնվեց առանց կռվի, չդիմադրելով թուրքամետ, իսրայելամետ ավազակախմբերի ալիքին։ Այսպես է ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել սիրիական իշխանությունների անկումը և երկրում իշխանության զավթումը թուրքամետ ուժերի կողմից։
«Հալեպի անկումը վերջին նախազգուշացումն էր։ Արդեն ուշ էր։ Քաղաքը հանձնվել է կայծակնային արագությամբ, փաստորեն առանց դիմադրության»,- գրում է Կոտենոկը։
Ըստ ռուս ռազմական թղթակցի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «էլ ուժ չուներ», իսկ դաշնակիցների մոտ նրա ուղևորությունները ոչնչի չհանգեցրեցին․ Մոսկվան շղթայված է Ուկրաինայի հակամարտությամբ, Սիրիայում նրա զորախումբը «ռմբակոծել է «բարմալեյների» շարասյուները», բայց դա չի կանգնեցրել հոսանքը»։
«Հույսը Իրանի, ԻՀՊԿ-ի, «Հեզբոլլահի»՝ Ասադի ամենամոտ դաշնակիցների վրա էր: Հիմնական դաշնակիցը հանձնեց Սիրիան։ Սա փաստ է։ Ջրհեղեղից հետո ստեղծված առաջին քաղաքային պարսպով Դամասկոսը դատապարտված էր։ Ասադների դարաշրջանն ավարտվեց»,- նշել է նա։
0Comments