Սիլվա Հակոբյանը հրապարակել է նորածին դստեր առաջին լուսանկարը

Մեղմ կադրին կից սիրված երգչուհին մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգերում նշել է՝ #մայրուդուստր բառերը

Օրեր առաջ լույս աշխարհ է եկել երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստրը։ Նորաթուխ մայրիկն իր Insragram-ի Stories բաժնում , ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել։  Քնքուշ կադրում Սիլվան գրկել է դստերը, որը կրում է բաց վարդագույն երանգի զգեստ։

Մեղմ կադրին կից սիրված երգչուհին մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգերում նշել է՝ #մայրուդուստր բառերը։

Նշենք, որ երգչուհին ընտանիքի համալրման մասին հայտնել էր միկրոբլոգում արված գրառման միջոցով։ Նա ջերմ ընտանեկան լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ, որի մեկնաբանություններում գրել էր. «Բարի գալուստ աշխարհ, մեր հրաշք Միլա», գրում է style.news.am: