Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հունիսի 21-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած անկարգությունները քննելու է երկու հոդվածով՝ անկարգություն և ընդվզում, որի նպատակն է բռնի կերպով սահմանադրական կարգը տապալելը: Այս մասին հայտնում են Վրաստանի Գլխավոր դատախազություն:
Քննության վարկածով, գրոհի մասնակիցները նպատակ են ունեցել զավթել իշխանությունը, ինչը ամբողջ երկրի տարածքում հանգեցնելու էր հանցագործությունների շարքի: Իրավապահները խանգարել են գրոհի մասնակիցներին հասնել իրենց նպատակին: Առաջիկայում այս գործով մեղադրյալների թիվը մեծանալու է:
Համապատասխան մարմինները տեղեկացրել են, որ պարբերաբար ինֆորմացիա կտրամադրեն զարգացումների մասին:
Հայտնվում է նաև, որ պատգամավոր Նիկանոր Մելիայի նկատմամբ քննությունը շարունակվում է: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը: Դատախազությունում նշում են, որ միայն պատգամավորի գործով 60 վկա է հարցաքննվել:
0Comments