Էրդողանը հայտարարել է ցամաքային ուժեր Սիրիա մտցնելու մասին

Նախագահի խոսքերով, Սիրիայի հյուսիսում են գտնվում արդեն թուրքական մարտական ու հետախուզական անօդաչուները, ինչպես նաև ուղղաթիռները

Թուրքիայի Զինված ուժերի ցամաքային մասը շուտով մտնելու է Սիրիայի հյուսիս: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է NTV-ն:

Էրդողանի խոսքերով, Սիրիայի հյուսիսում են գտնվում արդեն թուրքական մարտական ու հետախուզական անօդաչուները, ինչպես նաև ուղղաթիռները. «Շարունակվում է զորքերի տեղափոխությունը սահման»:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայում Անկարայի ռազմական ներկայությունը կօգնի իրավիճակին մոտիկից ծանոթանալուն և այնտեղ անվտանգության գոտի ստեղծելուն: