Ես դեմ եմ տրանսպորտի թանկացմանը, ճիշտ են անում, որ կոչ են անում բոյկոտել, չվճարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց երեւանցիներից մեկը, ով կանգառում սպասում էր տրանսպորտի:
«Պարոն Ավինյանը երրորդ կարգի հաշմանդամներին հաշմանդամ չճանաչեց։ Ես էլ, իմ կինն էլ երրորդ կարգի հաշմանդամ ենք։ Իմ կինը մի ամպուլա դեղ պիտի սրսկվի ամսվա մեջ, որը արժի 130 000 դրամ։ Իսկ Ավինյանը երրորդ կարգի հաշմանդամներին համարում է առողջ։ Եթե նա այդ մի ամպուլան չսրսկվի, կմահանա։ Ես էլ շատ մեծ դժվարությամբ գնում եմ, աշխատանքի գալիս եմ, որովհետև պիտի դեղ առնենք:
Մենք չենք աշխատում, որ տներ, ավտոներ առնենք, աշխատում ենք դեղ առնելու համար: Այնպես որ լավ բան չարեց Ավինյանը, որ երրորդ կարգի հաշմանդամներին հաշվի չառավ: Թեկուզ անվճար էլ չաներ, գոնե ինչ-որ մի արտոնություն պիտի տար։ Իսկ նման դեղ օգտագործող հիվանդները արտասահմանում, այդ դեղը ստանում են անվճար: Այդ երրորդ կարգի համար ես անձամբ պիտի գնամ Ավինյանի մոտ տեսնեմ, կընդունի՞»,-ասաց քաղաքացին՝ հավելելով, որ իրենք միացել են բոյկոտին եւ երթեւեկում են անվճար:
«Մի քիչ դժվար կլինի, մի քիչ ծանր կլինի պայքարը, բայց հույսով եմ, որ արդյունք կտա։ Ես ոչ մի իրավունք չունեմ կոչ անելու որևէ մեկին, ամեն մարդ իր կողմից ինքը պետք է որոշում կայացնի:
0Comments