Հայկական «Ավազառ բուս» ուղևորափոխադրող ընկերությանը պատկանող ավտոբուսին Վերին Լարս անցակետից վրացական կողմից թույլ չեն տվել մտնել Հայաստան, քանի որ գիրոսկուտեր սարքի մեջ հայտնաբերել են կես կիլոգրամ հերոին:
Այս մասին նշեց ուղևորափոխադրող ընկերության պատասխանատու Վիգեն Հարությունյանը՝ հավելելով, որ ուղեբեռը ոչ իրենց ընկերությանը, ոչ էլ վարորդին չեն պատկանել, տվել են որպես ծանրոց փոխանցելու համար:
«Կրկնում եմ ՝մեր ընկերության, վարորդի հետ կապված խնդիր չկա, մենք փաստաբան ենք ներգրավել հարցի լուծման համար, իրավապահները կգտնեն՝ ով է փոխանցել, ինչու, այդ հարցերով զբաղվում են»,-վստահեցրեց Վիգեն Հարությունյանը:
Ընկերության ներկայացուցիչը հիշեցրեց, որ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է:
«200 կմ է մնացել, որ հասնի ուղևորներին: Մենք բոլոր հարցերը կարգավորում ենք, սննդով ևս ապահովում ենք: Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցված ավտոբուսի մեջ գտնվող ուղևորներին Հայաստան տեղափոխելու նպատակով տրամադրված լրացուցիչ մեքենան արդեն Վրաստանի տարածքում է»,-նշեց նա:
0Comments