Սա աբսուրդային եզրահանգում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ խոսելով ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարության մասին, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:
«Ես ծանոթ եմ Վահե Գրիգորյանի եզրահանգմանը: Չգիտեմ՝ ինչ հիմնավորումներ է առաջ բերել ինքը, որ նման հայտարարություն է արել: Բայց որքանով ես տեղյակ եմ օրենսդրական դրույթներին, նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ: Ես էլ ինձ հայտարարում եմ հայաստանյան հողերի տիրակալ, իշխան, հետո՞: Այս հայտարարությունն այդ ժանրից է»,- ասաց Մ. Պողոսյանը:
Փաստաբանը նշեց, որ առհասարակ ցանկացած անձի կողմից իշխանության յուրացումը
0Comments