Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկատիրական և քաղաքական գործունեությունը համատեղելու հիմքով քրեական հետապնդումը, ըստ էության, հեռանկար չունի։ Դա, ավելի շուտ, կդիտվի որպես թիրախավորված քաղաքական հետապնդում, ուրիշ ոչինչ։ Հակառակ դեպքում հետապնդում իրականացնող մարմինը պետք է բացատրություն տա, թե ինչու նույն հիմքով քննություն չի սկսում, ասենք, նախորդ գումարումների Ազգային ժողովում ներկայացված մի քանի խոշոր գործարարների, օրինակ, նույն Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և մյուսների նկատմամբ, ովքեր արդեն ձերբազատված իրենց մանդատներից, անարգել շարունակում են իրենց ձեռնարկատիրական գործունեությունը։ Ակնհայտ է, որ Ծառուկյանը «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի (Պատգամավորի մանդատի անհամատեղելիությունը) հետ խնդիրներ չունի, քանզի նա իր ակտիվներն անձամբ չի կառավարում։ Խնդիրն ավելի շուտ նշված օրենքի 3-րդ հոդվածի հետ է կապված, և առնչվում է պատգամավորական էթիկայի կանոններին։ Բայց դա արդեն բոլորովին այլ հարթության վրա դիտարկվելիք խնդիր է։ Վստահաբար` հանրային ընկալման մեջ Գագիկ Ծառուկյանի և մյուս խոշոր սեփականատերերի միջև վերը նշված զուգահեռն էլ ավելի կբարձրացնի ԲՀԿ ղեկավարի վարկանիշը, թեև, ամենայն հավանականությամբ, վերջինիս նկատմամբ հետապնդում հարուցողները բոլորովին այլ արդյունք են ակնկալում»։
Ինչո՞ւ նույն հիմքով քննություն չի սկսվում Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և մյուսների նկատմամբ
Վստահաբար` հանրային ընկալման մեջ Գագիկ Ծառուկյանի և մյուս խոշոր սեփականատերերի միջև վերը նշված զուգահեռն էլ ավելի կբարձրացնի ԲՀԿ ղեկավարի վարկանիշը. Ատոմ Մարգարյան
0Comments