Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունը հարցազրույցներ է անցկացրել թիմի ֆուտբոլիստների հետ, որտեղ նրանք խոսում են իրենց մանկական երազանքներից:
Իր երազանքների մասին պատմել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը.
«Մանուկ հասակում երազում էի սքայդայվինգի մասին՝ ինքնաթիռից ցատկելու: Այժմ, սակայն, պատրաստ չեմ դա անել: Գուցե մի օր կատարեմ երազանքս, բայց ոչ այդքան բարձր տարածությունից»:
Մխիթարյանը նաև պատմել է որ փոքրուց երազում էր «Լամբորջինի» ավտոմեքենա ունենալու մասին:
«Գնեցի այդ մակնիշի ավտոմեքենա երեք տարի առաջ, բայց արդեն վաճառել եմ այն»,- ասել է Մխիթարյանը:
0Comments