Հարվածները, որ տեղում են բանակի ուղղությամբ, նպատակ ունեն հիմնահատակ կործանելու նրա հիմքերը, այսօր ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Իսկ երկրի ղեկավարը հայտարարում է, թե մեզ միջազգային մակարդակով որպես ազգ-նահատակ են ընդունում: Տարօրինակ է, երբ 6-7 տարի իշխանության ղեկին կանգնած մարդը չի խոսում դրա պատճառների ու պատասխանատուների մասին:
Ինչպես ստացվեց, որ այդ խոսողի իշխանության օրոք եղան բազմաթիվ ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, ում գործունեության ժամանակ Արցախի ադրբեջանացման հիմքը դրվեց, հետո էլ նրա հանցավոր լռությամբ Արցախը հանձնվեց»,- տարակուսեց Աբրահամյանը:
0Comments