
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունն ուզում է ռազմական դրության ժամանակ արտակարգ իրավունքներ։ Ուզում են ինտերնետը փակել, կայքեր բլոկել, մամուլից սարքեր կալանել ու լիքը ուրիշ բան։ Մի քանի նկատառում։
1. Հերթական անգամ կարևոր օրինագիծ է դաշտ բերվում առանց նախապես քաղհասարակության հետ քննարկելու (ես որ տեղյակ չեմ, որ նման քննարկումներ եղել են)։ Ասում են՝ edraft ենք դնում, էդ էլ ձեզ քննարկում։ Բայց դե տենց չի էլի:
2. Չկա հստակ մարմին, որը զբաղվելու է գրաքննության, արգելափակումներով։ Եթե չկա պատասխանատու, ապա չկա պատասխանատվություն։ Հետո խաղաղ պայմաններում չես էլ գտնի, թե ով է չարաշահումներ արել։
3. Չարաշահումներ հեշտ կլինեն, քանի որ ամեն բան շատ ընդհանուր և անորոշ է գրված։ Ով է որոշելու՝ ինչ սկզբունքով, որ պահին է լինելու արգելափակումը։
Օրինակ՝ գրված է, որ մամուլը պետք ա բացառապես ռազմահայրենասիրական բովանդակություն տա։ Էդ ո՞րն ա: Աստեղային պատերազմները, Ռոբին Հուդը դրա տակ ընկնո՞ւմ են, թե՞ ցուցադրեցին կփակեն:
Կամ տպագրիչ սարքերը կարող են կալանավորվել։ Տներով ման են գալու, պրինտերներն առգրավե՞ն: Ո՞վ և ո՞նց է որոշելու, որ կոնկրետ հարթակը պետք ա արգելափակվի։ Որոշման տերն ո՞վ ա: Այստեղ ուզում եմ նշել, որ հենց հիմա ՀՀ տարածքում արգելափակված են ադրբեջանական լրատվականներ։ Դրանց հերն էլ անիծած։ Բայց արգելափակումն արվում է հիմա ապօրինի։ Եվ հասկանալի չէ, թե ով է դա անում։ Եվ ինչ մեխանիզմներ են գործում»։
Աղբյուրը` Սամվել Մարտիրոսյան
0Comments