Վրաստանի նախագահն արտակարգ հայտարարությամբ հանդես կգա ընտրությունների արդյունքների վերաբերյալ

Մանրամասներ
վրաստան

Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հայտարարությամբ հանդես կգա ժամը 21։00-ին։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։

Սպասվում է, որ նա մեկնաբանելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Ընտրություններից առաջ Զուրաբիշվիլին բացահայտորեն աջակցում էր ընդդիմությանը, նրա նախաձեռնությամբ էր, որ հիմնական ընդդիմադիր ուժերը ստորագրեցին Գործողությունների պրոեվրոպական խարտիան։

Ընտրություններից հետո նրանք բոլորը հայտարարեցին, որ քվեարկությունը կեղծված է, և իրենք չեն ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։

ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանքը» 2012 թվականից ի վեր չորրորդ անգամ հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 54 տոկոսը։