Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են օրենսդրական փոփոխությունները, որոնք նախատեսում են երկրից քաղաքացիների ելքը ժամանակավորապես սահմանափակելու հնարավորությունը՝ ազգային անվտանգության շահերից ելնելով։
Օրինագծի համաձայն՝ Պետական անվտանգության կոմիտեին առաջարկվում է ժամանակավորապես սահմանափակել ֆիզիկական անձանց ելքը Բելառուսից։
Փաստաթուղթը նախատեսում է նաեւ պետական մարմինների աշխատակիցների՝ արտերկիր մեկնելու կարգի լրացուցիչ կարգավորում։
Օրինագիծն ուժի մեջ մտնելու համար պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունվի ստորին պալատի կողմից։ Վերջին փուլում այն պետք է ստորագրի նախագահը։
0Comments