Իրանը պարտավորված է համարում արձագանքել Իսրայելի հարձակմանը. ԻԻՀ ԱԳՆ

Մանրամասներ
Իրան

Իրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, իրեն պարտավորված է համարում արձագանքել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակմանը։ Այս մասին ասված է ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։ «Իրանը, ելնելով օրինական պաշտպանության իր իրավունքից, որն արտացոլված է նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում, իրեն՝ արտաքին ագրեսիայից պաշտպանվելու իրավունք և պարտավորություն է տալիս»,- նշված է տեքստում։

Ավելի վաղ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոններին։