ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը առաջ է անցել իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից յոթ տատանվող (մանուշակագույն) նահանգներից չորսում, ըստ հարցման տվյալների, որոնք վերլուծել է Washington Post-ը:
Պարբերականի վերլուծության հիմքում ազգային և նահանգային մակարդակներով տարբեր հարցումների արդյունքներն են, միաժամանակ հաշվի է առնվում այն հանգամանը, թե վերջին երկու նախագահական ընտրություններում յուրաքանչյուր նահանգի բնակիչներն ինչպես են քվեարկել։ Վիճակագրական սխալը 3,5 տոկոսային կետ է։
«Հարիսն առաջատար է յոթ տատանվող նահանգներից չորսում, որոնք, ամենայն հավանականությամբ, ընտրությունների արդյունքների համար վճռորոշ կլինեն»,-գրում է պարբերականը։ Ինչպես նշվում է, Հարիսը Թրամփից առաջ է անցել Նևադայում, Միչիգանում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում։ Միևնույն ժամանակ Թրամփը առաջվա պես առաջատար է Արիզոնա, Ջորջիա և Հյուսիսային Կարոլինա նահագներում։
0Comments