Սրբազանը գալիս է Հանրային, հիմա էլ եթերը բաց է․ Պետրոս Ղազարյան

Մանրամասներ
Բագրատ սրբազան պետրոս ղազարյան

Հանրային Հ/Ը հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը արձագանքել է «Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի՝  Հանրային Հ/Ը-ի եթերում ուղերձով դիմելու պահանջին․

«Նոր իմացա, որ Սրբազանը գալիս է Հանրային` ուղիղ եթերի պահանջով։

Երևի վերջինս տեղյակ չէ, որ շարժման առաջին օրվանից մենք նրա համակիրներին և համախոհներին գրեթե ամեն օր եթեր ենք հրավիրել։ Ցավոք զգալի մասը մերժել են։ Իսկ նրանք ովքեր համաձայնել են, եղել են Հանրայինի եթերում`առանց մի բառ կրճատելու։

Հիմա էլ եթերը բաց է ։