Ռուսաստանը հարվածել է Խարկովին․ կան զոհեր և վիրավորներ

Մանրամասներ
Ուկրաինա

Ռուսական զորքերը հարված են հասցրել Խարկովին։

Արդյունաբերական շրջանում բնակելի տուն է հրդեհվել, զոհվել է երեք մարդ։ Նեմիշլյանսկի շրջանում հարվածի տակ է հայտնվել խաղահրապարակը, երեխա է մահացել, 24news-ի փոխանցմամբ՝ հայտնել է  քաղաքապետ Իգոր Տերեխովը: 

Հարվածը, ըստ Տերեխովի, հասցվել է կառավարվող ավիառումբերով։

Քաղաքի արդյունաբերական շրջանում տուժել է 12 հարկանի բնակելի շենք, որը հրդեհվել է հարվածից հետո։

Ըստ նախնական տեղեկությունների՝ 30 վիրավոր կա։