Մատվիենկոն ղարաբաղյան հակամարտության մասին

Ռուսաստանն անում է ամեն ինչ

«Ռուս պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարց հնչեցրեց Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ:  ՌԴ-ի դիրքորոշումը հետեւյալն է. չկա խնդրի ռազմական լուծում, կա միայն դրա լուծման դիվանագիտական ճանապարհ: Ռուսաստանն անում է տարբեր ձեւաչափերով հնարավոր ամեն ինչ, որպեսզի կողմերը փոխզիջման հասնեն»,-այդ մասին Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով «Պառլամենտսկայա գազետա»-ի հարցին:

Ապրիլի 2-ին թեման քննարկվել է ՌԴ-ի եւ 
Ադրբեջանի նախագահների միջեւ հեռախոսազրույցի ժամանակ: Ապրիլի 15-ին 
կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի 
նախագահների հանդիպումը, որի օրակարգում ներառված է նաեւ Լեռնային Ղարաբաղի
թեման,ասել է Մատվիենկոն և հավելել. «Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը ՌԴ-ի ամենահուսալի գործընկերն է: Եւ դա պետք է հաստատել գործով: 2018 թվականին Իլհամ Ալիեւի Ռուսաստան կատարած այցի ժամանակ ստորագրվել էին թվով 15 նոր միջկառավարական համաձայնագրեր, իսն մեր երկու երկրների նախագահների միջեւ վեց հանդիպում էր տեղի ունեցել անցած տարվա ընթացքում»: