Թուրքիայում ռեստորան է պայթել․ 4 անձ մահացել է, 35-ը՝ վիրավորվել

Մանրամասներ
4

Թուրքիայի Իզմիր նահանգի Տորբալի քաղաքում պայթյուն է որոտացել։

Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ գազի արտահոսքն է պայթյունի պատճառը։

«Պայթյունը որոտացել է Տորբալի քաղաքի Բարիշա Մանչո փողոցի հրուշակեղենի խանութ–սրճարանում, տեղի ժամանակով ժամը 15։00-ին։ Միջադեպի հետևանքով առնվազն 3 անձ է մահացել, շատերը վիրավոր են»,- հայտնում է ալիքը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գազի խողովակի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 35-ը վիրավորվել են:

Պայթյունի հետևանքով վնասվել է տարածքում տեղակայված 11 շենք։