Պատրիարք Կիրիլը դիմել է Հռոմի Պապին. Ձայն բարձրացրեք՝ ի պաշտպանություն Ուղղափառ եկեղեցու

Մանրամասներ
կիրիլ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է ուղղափառ եկեղեցիների առաջնորդներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Ջասթին Ուելբիին, այլ հոգևոր առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ խնդրելով ձայն բարձրացնել ի պաշտպանություն ուկրաինական ուղղափառ եկեղեցու հալածվող հավատացյալների:

Ինչպես հայտնի է՝ Զելենսկին ավելի վաղ օրենք է ստորագրել, որով արգելել է ուղղափառ եկեղեցին Ուկրաինայում։

«Չկարողանալով թուլացնել Ուկրաինայում կանոնական ուղղափառ  եկեղեցին, չկարողանալով սասանել նրա միասնությունը՝ այդ երկրի իշխանությունները որոշեցին ամբողջովին արգելել այն։


Այս օրենքի ընդունման հետևանքով Ուկրաինայում հարյուրավոր վանական համալիրներ, հազարավոր համայնքներ, միլիոնավոր ուղղափառ հավատացյալներ կհայտնվեն իրավական դաշտից դուրս, կկորցնեն իրենց աղոթավայրերը»,- ահազանգել է պատրիարք Կիրիլը։

24news.am